Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ականաորոնողական ծառայության շների անձնակազմերի պարապմունքները

Armenpress 14:09, 20 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում հրամանատարական պատրաստության շրջանակներում սկսվել են ականաորոնողոական ծառայության շների անձնակազմերի հրահանգչա-մեթոդական  պարապմուքները: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներում ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ, լաբրադոր եւ գերմանական գամփռ ցեղատեսակի շուրջ 10 շներ, ավելի քան 10 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հետախուզության եւ կապի արդի համալիրներ:    
Պարապմունքների ընթացքում զինծառայողները զորամասերի փոխհրամանատարներին, գումարտակների հրամանատարներին եւ նրանց տեղակալներին կցուցադրեն «Ռատնիկ» արդի հանդերձանքը, «Դուբլոն» պաշտպանության նոր միջոցների օգտագործման կարգը, ԻՊԼ-Մ եւ «Կորշուն» ժամանակակից արդիականացված  ականափնտրիչները:
«Կամխուտ» եւ «Ալյագյազ» զորավարժարաններում տեղանքի ինժեներական հետախուզման ընթացքում զինվորական ինժեներները կանցկացնեն տարբեր պայթուցիկ սարքերի որոնման եւ վնասազերծման պարապմունքներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am