Մեծ Բրիտանիան Հայաստանը համարում է երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր. դեսպան

Armenpress 17:46, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայասատանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ուղերձ է հղել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը: Միացյալ Թագավորությունը Հայաստանը համարում է երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր: Անցած 25 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունն աջակցել է Հայաստանին ՝ ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր դառնալու իրճանապարհին: Երևանում Բրիտանական դեսպանատունը պատրաստ է շարունակելաշխատել իր հայ գործընկերների և բարեկամների հետ՝ է՛լ ավելի ամրապնդելու ևխորացնելու մեր համագործակցությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am