Դոլարը, եվրոն, ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել

Armenpress 19:37, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 20-ին կազմել է 486,21 դրամ: Այն հունվարի 19-ի համեմատ արժեզրկվել է 0.98 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.62 դրամ՝ արժեզրկվելով 1.72 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 597,50 դրամ է՝ հունվարի 19-ի համեմատ այն արժեզրկվել է 2,28 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 20-ին կազմել է 8.15 դրամ` հունվարի 19-ի համեմատ այն արժևորվել է 0.04 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 264,96 դրամ, ոսկի՝ 18,696,67 դրամ, պլատին` 14,944,2 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am