Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի փակուղուց հանել ռուս- ամերիկյան հարաբերությունները

Armenpress 21:44, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան տեսնում է ռուս-ամերիկյան հարաբերությունների փակուղուց հանելու ելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Ներկայումս մենք այն կարծիքին ենք, որ կա հնարավորություն փակուղում հայտնված հարաբերությունը հանելու այնտեղից»,-  «Эхо Москвы»-ի եթերում ասել է  Զախարովան:

Նա նաև հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել ամերիկյան գործընկերոջ հետ:                                                                                                                                                                                                



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am