«ՎԱԶ-2106» -ը վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին

Armenpress 13:24, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում հունվարի 21-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FՕ 021 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին և բախվել կայանված «Mercedes C» մակնիշի 35 ST 210 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ս. Բ.):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 1987 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am