«Բանանց»-ը ընկերական խաղում հաղթեց «Շիրակ»-ին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ն ընկերական խաղում գերազանցեց Գյումրու «Շիրակ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած խաղում արձանագրվեց դարպասի մեկ գրավում: «Բանանց»-ի կազմում միակ գնդակը խփեց Հովհաննես Իլանգյոզյանը:
Ավելի ուշ Երևանի «Բանանցը» հունվարի 27-ից փետրվարի 5-ն անցկացնելու է իր առաջին արտասահմանյան հավաքը, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքի մոտ գտնվող "Футбольный мир" մարզաբազայում: Առաջին հավաքի ընթացքում նախատեսվում է երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանցը» կխաղա Նովոռոսիսյկի «Չերնոմորեցի» հետ, իսկ փետրվարի 4-ին՝ համանուն քաղաքի «Տամբով» թիմի հետ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ