Ռուսական հեռահար ավիացիան հարվածներ է հասցրել Դեր Զորում ԻՊ-ի դիրքերին

Armenpress 17:15, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց Տու-22M3 հեռահար ռմբակոծիչներ, թռչելով Ռուսաստանի տարածքից, հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսարեւելյան Դեր Զորի նահանգում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը:

Ռմբակոծման թիրախ են հանդիսացել ահաբեկիչների բազային ճամբարները, զինամթերքի և սպառազինության պահեստները, զրահատեխնիկան և կենդանի ուժը:

Մարտական առաքելությունից հետո բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են կայանման վայրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am