Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ

Armenpress 17:45, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպումը ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ կտևի։«Եկեք լավատես լինենք ու հուսանք, որ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում»,- նշել է Պեսկովը:Նախագահի խոսնակը շեշտել է, որ առայժմ հավանական հանդիպման տեղի ու ժամանակացույցի մասին որևէ հստակություն գոյություն չունի: Միաժամանակ Պեսկովը չի բացառել, որ այդ հարցը կարող է քննարկվել Թրամփի և Պուտինի միջև մոտ ժամանակներս նախատեսվող հեռախոսազրույցի ընթացքում:Հունվարին լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին մոտ ապագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին, սակայն թե՛ Սպիտակ տնից և թե՛ Կրեմլից նման լուրերը հերքվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am