Եվրամիությունը կընդլայնվի, բայց 2020 թվականից ոչ շուտ. Յունկեր

Armenpress 10:14, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնվելու Է, բայց 2020 թվականից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ փետրվարի 23-ին ելույթ ունենալով Լեւենի կաթոլիկական հաալսարանում:
«Ընդլայնվելու Է արդոք Եվրամիությունը: Այո,-ասել Է նա:- Բայց ես չեմ տեսնում թեկնածու որեւԷ երկիր, որը պատրաստ լինել անդամակցելու հանրակցությանը մինչեւ 2020 թվականը»:
Յունկերը նաեւ նշել Է, որ Եվրոպան անկարելի Է կառուցել առանց Ռուսաստանի: «Չնայած այն բոլոր խնդիրներին, որ մենք այժմ ունենք Ռուսաստանի հետ, առանց Ռուսաստանի մենք չենք կառուցի Եվրոպան մայրցամաքային իմաստով»,- ասել Է նա: «Մեզ հարկավոր Է մեր հարեւանների հետ համաձայնեցնել այն ուղղությունները, որոնցով պետք Է ընթանա եվրոպական ճարտարապետությունը»,- հավելել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am