Թբիլիսին ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն է կիրառում Մոսկվայի հետ. Մարգվելաշվիլի

Armenpress 10:25, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն սկսել Է ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն իրականացնել Ռուսաստանի հետ երկու երկրների երխոսության մեջ լարվածությունը հաղթահարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի  Մարգվելաշվիլին: Նա պլանավորում Է մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանել Բելառուս:
«Մենք ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն ենք սկսել Ռուսաստանի հետ, որոնք նվազագույնի կհասցնեն լարվածությունը պետությունների երկխոսության մեջ: Այդ համատեքստում մենք որոշել ենք, որ իմաստ ունի խոսել այն հարցերի մասին, որոնց շուրջ մենք մեծ տարաձայնություններ չունենք, խոսքը վերաբերում Է մշակութային, հումանիտար հարցերին, առեւտրին»,- ասել Է Մարգվելաշվիլին: Նա նշել Է, որ այդ գործընթացում կան դրական արդյունքներ, վրացական արտադրանքը վերադարձել Է ՌԴ-ի շուկա, ռուս գործարարները ներդրումներ են անում Վրաստանում, ակտիվորեն երկիր են ժամանում ռուս զբոսաշրջիկները: «Մենք ուրախ ենք դրա համար»,- ասել Է նա:
«Մենք կարծում ենք, որ ինչ-որ մի պահի ռուս քաղաքական գործիչների հետ երկխոսությունը կհիմնվի հենց Վրաստանի ու Ռուսաստանի շահերի, տարածաշրջանի շահերի վրա, այլ ոչ թե քաղաքական առճակատման վրա: Կարծում եմ, որ վեջիվերջո ռուս քաղաքական գործիչները կհասկանան դա, կհարգեն մեր երկրի ինքնիշխանությունը, այդժամ մենք կկառուցենք բարիդրացիական հարաբերություններ»,- հավելել Է Վրաստանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am