Իրաքյան բանակը մտել Է Մոսուլի արեւմտյան թաղամասեր

Armenpress 13:27, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարական ուժերը փետրվարի 24-ին հարձակում են սկսել Մոսուլի արեւմուտքի շրջաններից առաջինի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի հակաահաբեկչական ծառայության ներկայացուցչի հայտարարությունը:

Ինչպես հայտարարել Է գեներալ-լեյտենանտ Սամի ալ Արիդհին, ուժայինները Մոսուլից հարավ-արեւմուտք գրավել են զինյալների ռազմակայանն ու մի գյուղ եւ մտել քաղաքի արեւմուտքի բնակելի թաղամասեր: Արեւելյան Մոսուլը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից ամբողջովին ազատագրվել Է 2016 թվականի հոկտեմբերից իրաքցի զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից իրականացվող գործողության ընթացքում: Քաղաքի արեւմտյան մասը դեռ մնում Է զինյալների հսկողության ներքո:

Իրաքի անվտանգության ուժերը նաեւ ամբողջովին հսկողության տակ են վերցրել Մոսուլի օդանավակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am