Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հանդիպումը կկայանա մարտին

Armenpress 16:28, 24 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու են մարտին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական այցով Մոսկվայում կգտնվի մարտի 9-ից 10-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am