ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին հատկացրեց հերթական համարները

Armenpress 12:30, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին տրամադրել է հերթական համարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում քաղաքական ուժերի հերթական համարները տրվեցին վիճակահանությամբ` համաձայն Ընտրական օրենսգրքի կանոնակարգման:

Խորհրդարանի առաջիկիա ընտրություններում 1-ին համարի ներքո հանդես կգա «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, 3-րդ համարի ներքո` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, 4-րդ համարի ներքո` «Ծառուկյան» դաշինքը, 5-րդ համարի ներքո` Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, 6-րդ համարի ներքո` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 7-րդ համարի ներքո` Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, 8-րդ համարի ներքո` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, 9-րդ համարի ներքո «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am