Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո- ԲելԱԶ»-ի հաղթական խաղին

Armenpress 17:51, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է«Տորպեդո ԲելԱԶ»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տորպեդո ԲելԱԶ»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում հաղթել է «Նեֆթեխիմիկ»-ին 0:1 հաշվով:

Ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը ընդգրկված է եղել թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Տորպեդո- ԲելԱԶ»-ը հավաք է անցկացնում Թուրքիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am