Ամերիկյան ԶԼՄ-ներն իմացել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ ծրագրերի մասին

Armenpress 14:48, 26 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրջությամբ քննարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու հնարավորությունը՝ հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի նախկին և գործող պաշտոնյաներին։

Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Խորհուրդը հաճախ քննադատվում է ան բանի համար, որ դրա կազմի մեջ մտնում են դիկտատորական ռեժիմների ներկայացուցիչները, ինչպես նաև այն բանի համար, որ Խորհուրդը հաճախ հրապարակում է հակաիսրայելական հաշվետվություններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «Ինտերֆաքս»-ը, փետրվարի 27-ին մեկնարկող նստաշրջանում ԱՄՆ-ն որևէ որոշակի քայլ չի ձեեռնարկի։ Սակայն արդեն ակնհայտ է, որ Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորության քննարկումն արդեն իսկ առաջացրել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների անհանգստությունը. դրանք մտավախություն ունեն, որ Վաշինգթոնը մտադիր է փոքրացնել իր դերակատարությունը մարդու իրավունքների համար գլոբալ պայքարում։

Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու վերջնական որոշումը կկայանա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի և, բնականաբար, նախագահ Թրամփի մասնակցությամբ։

Լուսանկարը՝  epa/vostock-photo

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am