Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Armenpress 17:23, 26 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Խաշթառակ գյուղի հարակից դաշտում՝ մոտ 2.5 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am