Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Ստրանջայի մրցաշարի հաղթող

Armenpress 18:31, 26 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դարձել է Ստարնջայի մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճեց ոսկե մեդալ: Այսպիսով, հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով: Մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am