Facebook-ից հույզերը թաքցնելու միջոց Է գտնվել

Armenpress 15:53, 27 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է բրաուզերների համար Go Rando հավելվածը, որը Facebook-ին թույլ չի տալիս ճանաչել օգտատերերի արձագանքները նորությունների ժապավենի գրությունների տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Հավելվածը մշակողները պնդում են, որ սոցիալական ցանցը հուզական արձագանքների մասին (ինչպիսիք են «լայքը», «վաուն» կամ «հա-հան») տեղեկատվությունն օգտագործում Է ոչ միայն նորությունների ժապավենի բարելավման, ալեւ գովազդի թարգետացման եւ տվյալների այլ մանիպուլյացիաների համար: Օրինակ՝ Facebook-ի գովազդային սպասարկյալները կարող են օգտվել իրադրությունից, երբ յուզերը խիստ չարացած Է կամ, ընդհակառակը, լավ տրամադրություն ունի: 
Go Rando-ի ստեղծողներն առաջարկում են բարդացնել ալգորիթմը. հավելվածը Facebook-ին տեղեկատվություն Է ուղարկում օգտատիրոջ իբր չեզոք հուզական արձագանքների մասին: Եթե յուզերը չափից շատ դրական կամ բացասական Էմոձիներ Է թողնում գրառումների տակ, Go Rando-ն «հավսարակշռում Է» դրանք:
Հավելվածը գործում Է Google Chrome բրաուզերում: Այլ օգտատերերի համար միջոցի մասին տեղեկատվությունը մատչելի Է մշակողների բլոգում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am