Samsung-ի ղեկավարությունը պաշտոնաթող Է եղել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Armenpress 14:32, 28 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Samsung ընկերության բարձրաստիճան կառավարիչները փետրվարի 28-ին հեռացել են իրենց պաշտոններից՝ երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի պատճառով, որը հանգեցրեց Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:    
Հարավային Կորեայի դատախազությունը փետրվարի 28-ին հայտարարել Է, որ ընկերության փոխնախագահ եւ փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին եւ ընկերության եւս չորս բարձրաստիճան կառավարիչների կներկայացվեն կաշառքներ տալու եւ զեղծարարության մեղադրանքներ:  
Դրանից անմիջապես հետո իրենց պաշտոններից հեռացել են դատախազության հիշատակած չորս բարձրաստիճան կառավարիչներից երեքը, այդ թվում ընկերության փոխնախագահ Չհվե Կի սոնը եւ նախագահ Չան Չհուն-կին: 
Լի Չժե Յոնը փետրվարի կեսերին կալանավորվել Է կոռուպցիայի մեղադրանքերի պատճառով:
Այն ժամանակից ի վեր, ինչ նրա հայրը՝ Լի Գոն Հին, ինֆարկտ Է տարել, Լի Չժե Յոնը համարվում Է կորպորացիայի փաստացի ղեկավարը, եւ, չնայած կալանքին, նա առայժմ պահպանում Է իր պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am