Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Armenpress 18:20, 17 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում քաղաքային լուսավորության նոր՝ էներգախնայող համակարգի անցնելու հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել նոր համակարգի ներդրումը՝ նշելով դրա առավելությունը տնտեսական տեսանկյունից:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am