Անհայտ անձինք բրոնզագույն ներկով ներկել են Հովհաննես Շիրազի արձանը

Armenpress 17:52, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստացել են եւ դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:

«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երեւան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Այդ մասին գրավոր կիրազեկվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am