Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը մեկնել է Անթալիա

Armenpress 12:20, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների ազգային թիմը մեկնել է Թուրքիա, որտեղ մեկնարկում է Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 23-28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդը: Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ:

Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, մեկնել է Անթալիա 18 ֆուտբոլիստներով. 

 Դարպասապահներ 

Էրիկ Մելիքսեթյան, «Բանանց»

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» 

 Պաշտպաններ 

Ազատ Հարությունյան, «Բանանց»

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

ՊերՃ Փողիկյան, «Փյունիկ»

Կարեն Հովհաննիսյան, «Փյունիկ»

Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»

Կարեն Մուրադյան, Մ-16 հավաքական

Արտակ Ասատրյան, Մ-16 հավաքական

 Կիսապաշտպաններ

Էրիկ Ազիզյան, «Փյունիկ»

Արսեն Սարգսյան, «Փյունիկ»

Տիգրան Այունց, «Բանանց»

Արամ Խամոյան, «Բանանց»

Ռաֆայել Միսակյան, «Բանանց»

 Հարձակվողներ

Մարտին Գրիգորյան, «Բանանց»

Արմեն Հովհաննիսյան, «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան, Մ-16 հավաքական

Գերման Կուրբաշյան, «Քյոլն» (Գերմանիա):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am