Apple-ը վառ կարմիր գույնի iPhone 7 եւ նոր iPad Է թողարկել

Armenpress 10:38, 22 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան թողարկել Է iPhone 7 и 7 Plus՝ վառ կարմիր գույնի կորպուսով, ինչպես նաեւ տեսահավելված եւ նոր iPad, որի վաճառքները կսկսվեն մարտի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Ընկերությունն այսպիսով նշում Է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի՝ RED-ի հետ գործընկերության 10-ամյակը, իսկ սարքերի հատուկ շարքի վաճառքներից միջոցների մի մասը կուղղորդվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ: 
Մասնավորապես, ստացած միջոցներն, ինչպես նշված Է, պետք Է հատկացվեն հետազոտություններին եւ ՄԻԱՎ-ի փոխանցման կանխման ծրագրին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am