Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք

Armenpress 15:03, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնի տեխնիկական հագեցումը ժամանակակից սարքավորումներով եւ ընդգծել, որ այս ուղղությամբ պետությունն անելու է հնարավորը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am