Ճապոնիայում մահճակալներով սրճարան են բացել այցելուների համար

Armenpress 17:59, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Հարաձյուկու թաղամասում բացվել Է մի սրճարան, որի ներսում գոտիներ են առանձնացված քնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, հաստատությունը բացել են մինչեւ մարտի 26-ը՝ Nescafe-ի շենքի ներսում: Սրճարանում տեղադրել են տասը մահճակալ, որոնցից յուրաքանչյուրի գինը 9 հազար դոլար Է: 
Անկողինները սարքավորված են լուսավորությամբ, նաեւ ականջակալներով, որոնց շնորհիվ հաստատության հյուրերը կկարողանան ավելի արագ մտնել արագ քնի փուլ: 
Ըստ հաստատության կանոնների, այցելուները կարող են հանգստանալ մինչեւ երկու ժամ եւ պարտավոր են մեկ կերակրատեսակ պատվիրել ճաշացանկից: Նաեւ յուրաքանչյուր ցանկացողի նախքան քնելը կտրամադրվի մեկ գավաթ Nescafe սուրճ՝ առանց կոֆեինի, եւ սովորական ըմպելիք՝ արթնանալուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am