Լոնդոնի ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի ծնունդ Էր, Մեյ

Armenpress 15:41, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել Էր Մեծ Բրիտանիայի տարածքում եւ ժամանակին գրավել Էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Այդ մարդը ծնվել Է Մեծ Բրիտանիայում: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ ՄԻ-5-ում հետաքննություն են անցկացրել ծայրահեղականության հետ կապված գործի շրջանակներում»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում: 
Մեյը պարզաբանել Է, որ արդյունքում այդ հետաքննությունը փակվել Է, եւ վերջին ժամանակներս նա կասկածներ չԷր առաջացնում հատուկ ծառայությունների մոտ: 
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել Է, որ տեղի ունեցածի հետաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի ինքը չի կարող հայտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ահաբեկչի մասին հավաքել են քննիչները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am