«Ելք» դաշինքի առաջնորդները Գեղարքունիքի մարզում վթարի են ենթարկվել

Armenpress 16:31, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտակայքում վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ վթարի են ենթարկվել իր մեքենայով, իսկ ղեկին ինքն է եղել:

«Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի: Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը: Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Փաշինյանը:

«Ելք» դաշինքի առաջնորդները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզում են և տարբեր համայնքներում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am