Հայազգի հայտնի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը մահացել է

Armenpress 15:48, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 67 տարեկանում  համերգային շրջագայության ընթացքում մահացել է ամերիկահայ թմբկահար, «Բոստոն» խմբի նախկին անդամ Ջոն «Սիբ» Հաշիանը:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն:

Երաժիշտը մահացել է մարտի 22-ի գիշերը Legends of Rock Cruise համերգային շրջագայության շրջանակում բեմում ելույթ ունենալուց հետո: Նրա մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

Ծնվել է 1949 թվականի օգոստոսի 17-ին:  Աշխարհին հայտնի է, որպես «Բոստոն»  խմբի թմբկահար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am