Վախճանվել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի երգեհոնահարուհի Նունե Օկսենտյանը

Armenpress 17:13, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 101-րդ տարում վախճանվել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նունե Հովհաննեսի Օկսենտյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հաղորդվում Է Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի, որտեղ նա աշխատել Է, կայքում:
Օկսենտյանը երկրի ամենատարեց երգեհոնահարուհին Էր: 1940-ական թվականներին նա ընդունվել Է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, այնուհետեւ այնտեղ Է մնացել որպես դասախոս: Նա նաեւ զբաղվում Էր ակտիվ համերգային գործունեությամբ, 1950 թվականին Լայպցիգի Բախի հանդիսությունների համերգներում ելույթ Է ունեցել կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի եւ երգեհոնահար Իսայ Բրաուդոյի հետ միասին, որի ասիստենտն Է աշխատել երկար տարիներ:
Նունե Օկսենտյանը ութ սկավառակ Է ձայնագրել Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆիլիպ Թելեմանի եւ Սեզար Ֆրանկի,  ինչպես նաեւ ռուս կոմպոզիտորների երաժշտությամբ եւ վոկալ ստեղծագործություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am