Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Armenpress 20:14, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկութունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի վարժությունում գրավեց երրորդ հորիզոնականը: Դավթյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև ազատ վարժությունում, որտեղ 4-րդն էր: Օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել նաև Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am