Հայ սամբիստը հաղթել է աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում

Armenpress 20:28, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում անցկացվում է սամբոյի  աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, ուր Հայաստանը  ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ, Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով 57 կգ քաշային կարգի  բոլոր գոտեմարտերում, հասել է եզրափակիչ և նվաճել ոսկե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մյուս հայ մարզիկները նույնպես լավ գոտեմարտեր են անցկացնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am