Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձավ աշխարհի գավաթակիր

Armenpress 22:54, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ աշխարհի գավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել օղակների վարժության եզրափակիչը: Հայաստանը ներկայաողնող Արթուր Թովմասյանը 15.133 միավորով գրավեց առաջին տեղը արժանանալով ոսկե մեդալի:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր դարձել Արթուր Դավթյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am