Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը կմասնակցեն «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարին

Armenpress 15:20, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստներից երեքը` Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը կմասնակցեն մակեդոնական մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 1-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է «Կարպոս Օփեն» անվանումը կրող խոշոր միջազգային մրցաշարը, որին կմասնակցի 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարում Հայաստանը կունենա 3 պատվիրակ. գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը:                



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am