Աշխատանքի կարգախոսը լինելու է՝ ամեն օր մի բան փոխել, ամեն օր մի բան լավացնել. Կարեն Կարապետյան

Armenpress 22:18, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է 3,2 միլիարդ դոլարի ծրագրեր, որոնցից 840 միլիոնն իրատեսական է համարում կյանքի կոչել 2017 թվականի ընթացքում: Այդ մասին Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ Արագածոտնում այս տարի ակնկալվում է 44 մլն դոլարի 23 ծրագիր՝ առնվազն 1000 աշխատատեղով: ՀՀ վարչապետի խոսքով, սա այն սկիզբն է, որը բերելու է կայունացման:

«Վստահ ենք, որ բոլոր այս ծրագրերը կատարելու ենք, ավելին, ռեալ մեր կառավարությունը թափ է հավաքել և եթե այն շարունակի իր աշխատանքը՝ ընտրություններից հետո մեր աշխատանքի կարգախոսը լինելու է հետևյալը. ամեն օր մի բան փոխել, ամեն օր մի բան լավացնել: Շատ լավ հասկանում ենք ուր պետք է գնանք, որովհետև ներկայացրել ենք տեսլական, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց Կարեն Կարապետյանը:  

Միաժամանակ, վարչապետը նշեց՝ չի բացառում, որ բարեփոխումները կարող են հանդիպել դիմադրության և վստահեցրեց, որ դրևսորելու են կոշտ վերաբերմունք, եթե այդ դիմադրությունը խանգարի մեր երկրի զարգացմանը:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am