Մոսկվայի կենտրոնի չարտոնված գործողությանը մասնակցում է մինչև 8 հազ. մարդ

Armenpress 16:59, 26 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 8 հազար մարդ է մասնակցում Մոսկվայի կենտրոնի չարտոնված գործողությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում։

«Մոսկվա քաղաքի Տվերսկայա փողոցում չհամաձայնեցված հանրային միջոցառման անցկացման վայրում  և հարակից տարածքներում գտնվում է 7-8 հազար մարդ»,- իբչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, ասվում է հաղորդագրությունում։

Ձերբակալությունների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ՏԱՍՍ-ին ճշտել են իրավապահ մարմիններում, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին։ Լուսանկարը՝ ՏԱՍՍ

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am