Բավականին ծանր հանդիպում ստացվեց. Արթուր Սարկիսով
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովի կարծիքով, ղազախների դեմ հանդիպումը ծանր էր:
«Բավականին ծանր հանդիպում ստացվեց: Մրցակիցը շատ էր պրեսինգի դիմում: Մենք, իհարկե, պատրաստ էինք և արեցինք այն, ինչ ասացին մարզիչները: Իհարկե, միշտ էլ հեշտ է խաղալ 10 ֆուտբոլիստի դեմ, սակայն նշանակություն չունի, քանի որ մենք անընդհատ ճնշում էինք գործադրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սարկիսովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեփական հարկի տակ 2:0 հաշվով գերազանցեց Ղազախստանի թիմին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ