Խոշոր չափերի խարդախության մեջ կասկածվող կինը ներկայացել է բաժին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1970 թվականին ծնված Էմմա Ն.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 47-ամյա կինը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ