Սեյրան Օհանյանն անդրադարձել է իրեն ձերբակալելու մասին լուրերին

Armenpress 13:25, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է իրեն ձերբակալելու մասին մամուլում տարածվող լուրերին: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը հերքեց այդ լուրերը` որակելով դրանք ապատեղեկատվություն:

«Քարոզարշավի ընթացքում ես այդքան ժամանակ չեմ ունենում նման կենցաղային հարցերին ու ինտրիգներին ուշադրություն դարձնելու համար: Նման լուրերն ապատեղեկատվություն են: Ես քայլում եմ Հայաստանում, գտնվում եմ քաղաքական լուրջ գործընթացների մեջ: Եթե նման տեղեկություններ լինեին, իրավական ոլորտից գոնե մեկը դրան կանդրադառնար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օհանյանը:

Նա հավելեց, որ ինքը նոր մարդ է քաղաքականության մեջ, սակայն կարողացել է շատ արագ հարմարվել իրականությանը և ձևավորել պարկեշտ ու հայրենասեր մարդկանց թիմ, որոնց հետ տեսնում է իր քաղաքական ճանապարհը շարունակելու հեռանկարները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am