Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

Armenpress 14:12, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին կմեկնի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Birgun լրատվամիջոցը:

Մոսկվայում Չավուշօղլուն կհանդիպի ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Հաղորդվում է, որ քննարկվելիք հարցերի շրջանակում թուրքական կողմը հորդորել է Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am