Կուչման պահանջել Է անցկացնել «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների նոր հանդիպում

Armenpress 15:23, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, երկրի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման անհրաժեշտ Է համարում «նորմանդական քառյակի» երկրների (Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի) ղեկավարների նոր հանդիպում անցկացնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ այսօր 100 տոկոսով հասունացել Է հարցը, անհրաժեշտ Է «նորմանդական քառյակի» հանդիպում: Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ Մինսկի գործընթացի (շփման խմբի) մակարդակով, ոչ արտաքին գործերի նախարարների մակարդակով հարցերն առաջ չեն շարժվում, ուստի հարկավոր Է նրանց (երկրների ղեկավարներին) հավաքվել եւ հրապարակավ ասել, թե մենք ինչ պետք Է ակնկալենք»,- ասել Է Կուչման՝ մարտի 27-ին Դնեպրում հանդես գալով լրագրողների առջեւ:   
Հոկտեմբերի 19-ին «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդները հանդիպում են ունեցել Բեռլինում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am