Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

Armenpress 15:41, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդան-Սևան ավտոճանապարհին մարտի 27-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ի պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ 1978 թ. ծնված Հ. Մ.-ն, տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am