Հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը Մոսկվայի մշակութային կարևոր իրադարձությունների ցանկում է

Armenpress 16:45, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Esquire Russia  ամսագիրը «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչ Փարիզ» խորագրով ցուցահանդեսն ընդգրկել է Մոսկվայի մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում:

«Ապացուցելով «ռուսական իմպրեսիոնոզմի» գոյությունը` ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանն անցել է այլ ազգերի դպրոցների ուսումնասիրությանը: Առաջինը հայկականն է: Մարտի 25-ից մինչ հունիսի 4-ը թանգարանում կանցկացվի  «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչ Փարիզ» խորագրով ցուցահանդեսը:

Ներկայացվելու են ավելի քան 20 հայ նկարիչների 58 աշխատանքներ, այդ թվում հանրահայտ Մարտիրոս Սարյանի որոշ կտավներ: Նկարների մեծ մասը  Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածում:

Ցուցադրվելու են նաև Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ ականավոր նկարիչների գործեր:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am