Ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Armenpress 17:58, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում ավարտվել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են 100 ըմբիշներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքաելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մկոյանը (96 կգ) և Դավիթ Օվասափյանը (120 կգ):

Առաջնության արդյունքներով ձևավորված հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականը հունիս-հուլիս ամիսներին կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am