Բակո Սահակյանն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանին

Armenpress 18:12, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am