Ադրբեջանում կրկին արգելափակվել են ընդդիմադիր կայքեր

Armenpress 18:26, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կրկին ընդդիմադիր գործունեություն ծավալող կայքեր են արգելափակվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այս անգամ արգելափակվել են ադրբեջանական «Ազատություն թերթի», «Ազատություն» ռադիոկայանի և  meydan.tv-ի կայքերը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am