Իլոն Մասքը համակարգչի հետ ուղեղի կապի տեխնոլոգիա Է ստեղծում

Armenpress 12:22, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX-ի եւ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասքն ստեղծել Է Neuralink նոր ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան ընթերցել մարդու ուղեղի տվյալները եւ դրանք գրանցել թվային կրիչների վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին գրել Է The Wall Street Journal-ը:   

Ըստ թերթի տեղեկատվության՝ ընկերությունը մշակում Է «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիա, որը ենթադրում Է Էլեկտրոդների պատվաստում ուղեղում: Այսպիսով, մարդիկ կկարողանան իրենց մտեքրը ներբեռնել եւ դուրս հանել համակարգչից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Նաեւ Neuralink-ի հիմնադիրները հուսով են, որ հեռանկարում այս մեթոդը թույլ կտա բուժել որոշ հիվանդություններ, այդ թվում Էպիլեպսիան կամ կաթվածահարությունը, նշում Է ՏԱՍՍ-ը:  
Neuralink-ը, որը գրանցվել Է 2016 թվականի հուլիսին, սկսել Է հավաքել գիտական աշխատակիցների հաստիքակազմը: Ընկերության համահիմնադիր Է դարձել ամերիկացի ձեռնարկատեր Մաքս Հոդակը: Նրա խոսքով՝ ներկայում նախագիծը նախնական փուլում Է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am