Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ

Armenpress 11:52, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ ճապոնացի գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են մի մարդուց մակածված ցողունային բջիջների հաջող փոխպատվաստում մի այլ մարդու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի «Ռիկեն» բնական գիտությունների ինստիտուտը: Նշված Է, որ վիրահատությունը կատարվել Է նախօրյակին Կոբե քաղաքի (Հիոգոյի պրեֆեկտուրա) բժշկական կենտրոնում:  
Դոնորական iPS-բջիջները փոխպատվաստվել են աչքի ցանցաթաղանթի մի մասի վնասվածքով հիվանդի: Ճապոնացի մասնագետները հուսով են, որ այդ հատուկ ցողունային բջիջները կօգնեն դրա վերականգնմանը: 
Այս պահին բջիջները չեն վանվել նոր օրգանիզմի կողմից: Նշվում Է, որ մոտ ժամանակներս հետազոտողների խումբը, որում մասնագետներ են ընդգրկված նաեւ Կիոտոյի եւ Օսակայի համալսարաններից, մտադիր են կատարել եւս հինգ համանման վիրահատություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am