Մասնավոր ընկերությունները կֆինանսավորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարները

Armenpress 13:04, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնավոր ընկերությունները կֆինանսավորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններին: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախնական գաղափարների համար 200 հազար դոլարին մոտ ներդրում կարվի: «Հետագայում մենք նախատեսում ենք հիմնադրամ ստեղծել: Այդ ճանապարհին ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Հիմնադրամը բաց է լինելու ցանկացած ընկերությունների եւ ֆինանսական անձանց համար»,Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարտիրոսյանը:

 Գործարար, «Զանգի» ընկերության համասեփականատեր Էդուարդ Մարությանի խոսքով` գաղափարները կընտրվեն հատուկ հանձնաժողովի կողմից: «Կարեւորվելու են թիմը, գաղափարները: Նախնական կարգով մենք կֆինանսավորենք 10 նախագիծ: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 13-ն է»,-ասաց նա:

Գործարար Արա Յաղջյանն էլ նշեց, որ տվյալ ընկերությունները կստանան նաեւ մենթորային աջակցություն եւ խորհրդատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am