Հնդկաչինյան վագրերի անհայտ պոպուլյացիա են ցուցադրել տեսագրությամբ

Armenpress 14:05, 29 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանները Թաիլանդի արեւելքում հայտնաբերել են հնդկաչինյան վագրի (Panthera tigris corbetti) նախկինում անհայտ պոպուլյացիա: Յոթ ծուղակ-խցիկների միջոցով գիտնականներին հաջողվել Է տեսնել վեց երիտասարդ կենդանիների եւ երկու չափահաս Էգերի: Կենդանիներին պատկերող տեսագրությունը մատչելի Է BBC News-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հայտնի Էր Panthera tigris corbetti-ի սոսկ մեկ պոպուլյացիայի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am