Թուրքական «Անադոլու» գործակալության ութ աշխատակից է ձերբակալվել

Armenpress 15:59, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրողներ ձերբակալվել են գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալված լրագրողները մեղադրվում են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից օգտվելու մեջ: Նրանց մեջ է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նևշեհիր կատարած այցը լուսաբանող լրագրողը:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am